Բեռնաթափման օր…պատրաստում ենք մածունով և վարունգով խառնուրդ՝ արագ նիհարելու համար

Հետաքրքիր Օգտակար

Այս միջոցով կարող եք ազատվել օրգանիզմում կուտակված ավելորդ հեղուկից: Հաջորդ օրն առավոտյան կարթնանաք առույգ, ուժով և էներգիայով լի:

Այս տիպի բեռնաթափման օրը շատ արդյունավետ է: Փորձեք և չեք զղջա:

Ահա թե ինչ է անհրաժեշտ.

  • 2 ձու
  • 10-12 վարունգ
  • մածուն՝ 0,5լ
  • կանաչի՝ ըստ ճաշակի

Այս մինի-դիետան ներառում է  սննդի 4 ընդունում.

Առավոտյան ժամը 9-ին ձեզ սպասում է կաշա: Պարզապես անհրաժեշտ է վերցնել 2-3 վարունգ, անցկացնել խոշոր քերիչով: Հետո 3-4 ճ.գ. մածուն և կանաչի ավելացնել: Աղ ավելացնել պետք չէ: Այսպիսի կաշա պետք է ուտել նաև երեկոյան 6-ին:

12:00-ին և 15:00-ին պատրաստեք այսպիսի կաշա, սակայն ավելացրեք նաև մեկական ձու:

Օրվա ընթացքում որքան հնարավոր է շատ ջուր խմեք: Ջրին կարելի է ավելացնել կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ:

Այս միջոցի օգնությամբ ճարպն այրվում է նաև հաջորդ օրը, այնպես որ 2-3 օր մի օգտագործեք ճարպոտ և քաղցր սնունդ:

Այսպիսի բեռնաթափման օր կարելի է կազմակերպել շաբաթական 1 անգամ: Արդյունքները ձեզ կգոհացնեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.